ԿարևորՔաղաքական

Թել Ավիվում Հայաստանի դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ

Պաղեստինի անկախությունը ճանաչելու Երևանի որոշումից հետո Իսրայելում Հայաստանի դեսպանը հրեական պետության արտաքին գործերի նախարարություն է կանչվել, հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչման պատճառով Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելում Հայաստանի դեսպանին՝ խիստ բողոք հայտնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Երևանը, վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների իրավահավասարության, ինքնիշխանության և խաղաղ համակեցության սկզբունքներին, ճանաչում է Պաղեստին պետությունը։

Back to top button