ԿարևորՔաղաքական

ԱԺ արտահերթ նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով

Հունիսի 17-ին 18:30-ին Ազգային ժողովում պետք է գումարվեր արտահերթ նիստ, սակայն չի հաջողվել քվորում ապահովել։  Այսօրվա արտահերթ նիստին գրանցվել է 34 պատգամավոր, որից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ քվորում չկա։

Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։

Օրենքի համաձայն՝ առաջիկա չորս ժամվա ընթացքում գրանցումը կշարունակվի մինչև անհրաժեշտ թվով պատգմավորներ գրացնվեն։

Իշխող «Քաղաքացիական պայամանագիրը» ավելի վաղ հայտարարել էր, թե իրենք նիստին չեն մասնակցի՝ թույլ չտալով, որ քվորում լինի։ 

Back to top button