ԿարևորՀասարակություն

Սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի․ Փաշինյան

Հանրաքվե կնախաձեռնվի, եթե Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում առաջանա տարածքների փոխանակման հարց, ՀՀ Սյունիքի մարզի Շինուայր ​​գյուղում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։

«Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե՝ 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,– ասել է վարչապետը։

Փաշինյանը Սյունիքի մարզ է այցելել հունիսի 16-ին․ այցի շրջանակում նա ծանոթացել է մարզում սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Back to top button