ԿարևորՀասարակություն

Սևան համայնքին հարող լճի ափամերձ հատվածից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 101 խեցգետնաորսիչ և 7 ձկնորսական ցանց

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից հերթական անգամ իրականացվել են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:

Միջոցառումների արդյունքում Նորաշենի արգելոցի ջրային տարածքներից և Սևան համայնքին հարող լճի ափամերձ հատվածից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 101 հատ խեցգետնաորսիչ և 7 հատ ձկնորսական ցանց:

Հայտնաբերված խեցգետնաորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, իսկ խեցգետինները բաց են թողնվել լիճ:

Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Back to top button