
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ- ն պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով, այսօր հայտարարել է ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը։
Տնօրենն իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ «ընկերությունը իր գործունեության առաջին իսկ օրվանից իր առջև նպատակ է դրել, ներգրավելով հանրապետության լավագույն մասնագետները և համաշխարհային շուկայում առկա արդի տեղեկատվակատ տեխնոլոգիաները, կառուցել էլեկտրոնային համակարգ, որը մաքսիմալ ավտոմատացված կերպով կսպասարկի Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերը»:
Վազգեն Հարությունյանը պնդում է, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը իրականացրել է հսկայածավալ ներդրումներ, ինչը հստակ կարելի է տեսնել ընկերության հաշվետվությններում և զեկույցներում»։
Ըստ տնօրենի՝ «հաշվի առնելով վերջին ժանանակշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող մամուլում տեղ գտած շահարկումերը, բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչների՝ հավաքագրված ավտոկայանատեղի տուրքի 70%-ը ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գեր շահույթ ստանալու հետ կապված տարբեր քաղաքական հարթակներում և ամբիոններում հնչեցրած իրականությանը չհամապատասխանող կարծիքները և տեսակետները, հայտարարում է ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին»։




