ԿարևորՀասարակություն

Առավելագույնը 15 րոպեում վթարված ավտոմեքենաները պետք է տեղափոխվեն երթևեկելի գոտուց. փոփոխություններ՝ Երևանի մասին օրենքում

Երևանի մասին օրենքում կկատարվեն որոշակի փոփոխություններ. թեթև վթարների դեպքում առավելագույնը 15 րոպեում ավտոմեքենաները պետք է տեղափոխվեն երթևեկելի գոտուց: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ քայլեր ձեռնարկել օրենքում փոփոխություններ նախաձեռնելու նպատակով:

«Մենք միակ երկիրն ենք, միակ քաղաքն աշխարհում, որ նման շռայլություն է թույլ տալիս. ռիսկերը ապահովագրական ընկերությունների համար բացառված են, և մենք բոլորս պետք է սպասենք հստակ իմանանք, որ, այո՛, 233 000 դրամի վնաս է եղել, արդյունքում՝ անգամ թեթև բախման ժամանակ ահռելի խնդիր է առաջանում կուտակումների հետ կապված: Այն վթարների դեպքում, որոնք մարդկային զոհեր չեն ենթադրում, ծանր վնասվածքներ չեն ենթադրում, պետք է ավտոմեքենաները առավելագույնը 15 րոպեի ընթացքում դուրս գան ճանապարհային երթևեկելի գոտուց»,- ընդգծել է քաղաքապետը: 

Back to top button