
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Էրեբունի փ. – Այվազովսկի փ. խաչմերուկից մինչև Տիտոգրադյան փող. – Այվազովսկի փող. խաչմերուկը և Տիտոգրադյան փող. – Այվազովսկի փող. խաչմերուկից մինչև Արցախի պող. – Այվազովսկի փող. խաչմերուկը ճանապարհահատվածները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,– ասված է հաղորդագրությունում։




