ԿարևորՔաղաքական

ՀՀ–ն բողոքի հայտագիր է ուղարկել Բելառուսին. ԱԳՆ

Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր:

«Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է», — ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել էր ՀՀ վարչապետի հայտարարությանը, նշել՝ հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին։ Գերատեսչությունից հայտնել էին՝ «Եթե նման հայտարարություններով Հայաստանի իշխանությունը փորձում է շեղել ուշադրությունը ներքին խնդիրներից, ապա դա անհեռատես քաղաքականություն է»։

Back to top button