
Արյան դոնորի համաշխարհային օրվա 20-ամյակի առթիվ այսօր ՀՀ առողջապահության նախարարությունն ու «Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության ազգային կենտրոնը» կազմակերպել են արյունատվության բացօթյա ակցիա, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Ժամը 09:30-15:00-ն շարժական կետերը կլինեն`
- Խաչքարերի պուրակում («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ),
- Seasons այգում (Մաշտոցի պողոտա 15/5):
Արյունատվության ամբողջ ընթացքում արյունաբանների բժշկական թիմը կլինի դոնորների հետ:




