ԿարևորՔաղաքական

Մոսկվան ակնկալում է, որ Երևանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթը կգերակայի. Պեսկով

Մոսկվան ակնկալում է, որ Երեւանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթը կգերակայի, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք կշարունակենք մեր շփումները հայկական կողմի հետ, ակնկալում ենք, որ մեր հարաբերությունների դաշնակցային բնույթը կգերակայի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի և Բելառուսի վերաբերյալ։

Պեսկովը ձեռնպահ է մնացել Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ այլ մեկնաբանություններից։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ հաջորդ տրամաբանական քայլը ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում լինելու է կազմակերպությունից դուրս գալը։ Նա նաև նշել է, որ ոչ ինքը, ոչ երկրի այլ պաշտոնյաներ չեն այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։

Իր դիրքորոշումը Փաշինյանը բացատրել է նրանով, որ «ՀԱՊԿ երկրների ղեկավարներից մեկը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը, քաջալերել և հաղթանակ է մաղթել Ադրբեջանին»։

Կարդացեք նաև

Back to top button