ԿարևորՀասարակություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստները Կառավարության շենքի մոտ են

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստները երթով շարժվել են կառավարության շենքի մոտ։

Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել Բաղրամյան պողոտայում Ազգային Ժողովի շենքի մոտ։

«Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել Բաղրամյան պողոտայում, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստները փորձել են Սիրահարների այգու ծառերի վրա մագլցելով գրոհել ԱԺ–ն»,- Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ խստիվ օրենքի շրջանակներում։

Ավելի վաղ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ։

Back to top button