
22։15-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։
6 պացիենտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։
Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունենք։
Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել Բաղրամյան պողոտայում Ազգային Ժողովի շենքի մոտ։
«Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել Բաղրամյան պողոտայում, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստները փորձել են Սիրահարների այգու ծառերի վրա մագլցելով գրոհել ԱԺ–ն»,- Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ խստիվ օրենքի շրջանակներում։
Ավելի վաղ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ։




