
Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այո, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիր: Դա նշանակում է, որ մեր գնահատմամբ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և այն կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի, արդեն նախկինում երկկողմ հաստատված համաձայնությունների հիման վրա և ստորագրել:
Ադրբեջանի նախագահն ինքը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հավատարիմ է Պրահայի պայմնավորվածություններին և Ալմաթիի հռչակագրին: Նաև Բրյուսելի, Սոչիի, Պրահայի հայտարարություններով մենք այդ սկզբունքներն արձանագրել ենք»,-ասել է նա:
Վարչապետը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք բանակցային սեղանին դրվա՞ծ է հարց, որ, օրինակ, մինչև խաղաղության պայմանագրի կքնումը, ադրբեջանցիները պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից՝ Ջերմուկ, Վարդենիս։
«Հայաստանի 32+1 գյուղերի կենսական օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել ու չենք հանելու։ Սեղանին դրված է հետևյալը՝ հիմա սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցնում են իրենց համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով և այդ կանոնակարգի հիման վրա պետք է շարունակվի սահմանազատումը։ Որտե՞ղ պետք է շարունակվի սահմանազատումը, պետք է ձևավորվի կոնսենսուս՝ համատեղ որոշմամբ»,-նշել է Փաշինյանը։




