
Իրանի ԱԳ նախարար նահատակ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում Թավրիզ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված Իրանի համաձայնությունը փոխանցվել է Հայաստանի իշխանություններին, և հայկական կողմը անհրաժեշտ նախապատրաստություններ է իրականացնում գլխավոր հյուպատոսության բացման համար, հայտնել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին։
Parstoday–ի փոխանցմամբ՝ երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում Նասեր Քանանին նաև նշել է, որ անցած տարիներին Իրանն ու Հայաստանը համաձայնագիր էին ստորագրել Թավրիզում և Կապանում գլխավոր հյուպատոսությունների բացման վերաբերյալ, և Ամիր Աբդոլլահյանի Հայաստան կատարած այցի ընթացքում պաշտոնապես բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։
Քանանին նշել է, որ Կապանում Իրանի մասնագիտական գործունեությունը շատ լավ է իրականացվում, և հյուպատոսական ծառայությունները մատուցվում են իրանցի բոլոր դիմորդներին։




