ԿարևորՀասարակություն

Երևանում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը

Այսօր Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար, ընդդիմության վարչապետի թեկնածու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հրավիրած հանրահավաքը։

Մայիսի 9-ը ոչ թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սկիզբն էր, այլ երկրորդ փուլի մեկնարկը։ Շարժումը սկվսել էր Տավուշի Կիրանց, Ոսկեպար և Բաղանիս համայնքներում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացից, ասել է շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Դրա համար էլ շարժման անդամները Երևանում շարունակեցին պայքարը՝ սկսելով դրա  երկրորդ փուլը:

Հունիսի 4-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում Գալստանյանը թվարկել է վարչապետի հրաժարականի դեպքում ձևավորվելիք անցումային կառավարության 3 հիմնական գործառույթները։

«1․ Հաշտության Կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում։

2․ Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել։

3 Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածումորը կսահմանվիիսկ ժամանակավոր Կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պահանջում է վարչապետի հրաժարականը: Տավուշից քայլերթը մեկնարկել էր մայիսի 4-ին, Կիրանցից։ Տավուշցիները և նրանց միացած քաղաքացիները հայտարարել են, որ դեմ են սահմանազատմանը և պահանջում են դրա կասեցումը։

Կարդացեք նաև

Back to top button