Իրանում արտահերթ նախագահական ընտրությունների մասնակիցների վերջնական ցուցակում ընդգրկված վեց քաղաքական գործիչների նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է նրանց անունների հրապարակման պահից և կտևի երկու շաբաթ, ասել է երկրի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին:
Հունիսի 28-ին Իրանում անցկացվելիք ընտրություններում որոշվելու է, թե նախագահի պաշտոնում ով է փոխարինելու մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Էբրահիմ Ռայիսիին: