ԿարևորՔաղաքական

Վարչապետը ՌԱԿ ԿՎ ներկայացուցիչների հետ քննարկել է արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի գլխավորությամբ:

Վարչապետը բարձր է գնահատել ՌԱԿ ներկայացուցիչների կապը հայրենիքի հետ և աջակցությունը ՀՀ կառավարության քաղաքականությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է ՀՀ ինքնիշխանության ամրապնդումն ու պետականության հարատևության ապահովումը: Վարչապետը կարևորել է նաև ՌԱԿ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրերին վերաբերող հարցեր:

Կարդացեք նաև

Back to top button