
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր լսումներ է կազմակերպել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցի շուրջ: Պատգամավորներին պարզաբանումներ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ինչպես հայտնի է, հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթաց: Խորհրդրանում Ռոբերտ Նազարյանն ասել է, որ հանձնաժողովը հիմք է ընդունել էլեկտրաէներգիա արտադրող կամ բախշող ընկերությունների հաշվարկները, որոնք համադրելով եզրակացրել է. համակարգում մոտ 20 միլիարդ դրամ ֆինանսական ճեղքվածք է առաջացել, որը փակելու համար անհարժեշտ է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 4 դրամով: Ինչո՞ւ սպառողի հաշվին. լսումներն ընթացել են այս հիմնական ու բազմաթիվ այլ հարցերի շուրջ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է էներգետիկ ոլորտում գործող խոշոր ընկերությունների ներկայացրած հաշվարկներն ու եկել այն եզրահանգման, որ համակարգում գոյացած մոտ 20 մլրդ ֆինանսական ճեղքվածքը փակելու ճանապարհը էլեկտարէներգիայի սակագնի 4 դրամով բարձրացումն է: Համակարգում այդքան մեծ ֆինասական ճեղքվածքի առաջացումը Ռոբերտ Նազարյանը պայմանավորեց նախ ՝ վերանորոգումից հետո Ատոմակայանի՝ նախատեսվածից 88 օր ուշ վերագործարկվելով: Արդյուքնում՝ մոտ 300 մլն կվ/ժամ պակաս էլեկտրաէներգիա է արտադրվել, պակասը լրացվել է Հրազդանի ՋԷԿ-ի արտադրած շատ ավելի թանկ էլեկտրաէներգիայի հաշվին:
Սա ֆինանասկան խնդիր է առաջացրել Հայաստանի էլեկտրացանցերում, Երևանի ՋԷԿ-ի դեպքում խնդիրն այլ է ՝ վարկային պարտավորություններ, Ատոմակային դեպքում ՝ ինքնավար ջրամատակարաման համակարգի ներդրում և անվտանգության նկատառումներով պայմանավորված այլ ծախսեր: Ռոբերտ Նազարյանի ամփոփմամբ՝ այս բոլոր գործոնները միասին 17.9 մլրդ դրամի բաց են առաջացել։
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի կարծիքով ՝ստեղծված իրավիճակը միայն ապաշնորհ կառավարման մասին է խոսում: «Արդար կլիներ, որ այստեղ լինեին էլեկտրաէներգիա արտադրողների ներկայացուցիչները, որոնց ապաշնորհ աշխատանքի արդյունքում գոյացած պարտքը պետք է ՀՀքաղաքացին փակի»։
Ռոբերտ Նազարյանի կածիքով՝ խնդիրը ոչ թե ապաշնորհ մենեջմենթն է, այլ՝ չնախատեսված վնասները, որ կրել են ընկերությունները: «Մենք վատ մենեջմենթը հաշվի չենք առել, հաշվի ենք առել մեր մեթոդիկայով ամրագրված այն ծախսային հոդվածները, որտեղ մեր կանխատեսումներ չեն արդարացել և տեղի է ունեցել վնաս: Այդ վնասը, համաձայն մեր մեթոդիկայի, մենք փոխհատուցում են 3 տարով, որ այդ բեռը միանգամից սակագնի վրա ավելի մեծ ազդեցություն չունենա»։
Ռոբերտ Նազարյանը նաև նշեց, որ կան միանվագ ծախսեր, և մոտ 20 մլրդ.-ոց ճեղքվածքից 8.5 մլրդ.-ը կփոխհատուցվի արդեն 2015-ին, մնացածը՝ հաջորդ երկու տարվա ընթացքում: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ որոշ ժամանակ անց էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նվազել կամ վերադառնալ նույն մակարդակին։ «Այո, սակագնի նվազում կլինի, եթե, խնդրում եմ եթե-ից հետոին ուշադրություն դարձրեք, մենք չունենանք այլ գործոններով պայմանավորված այլ խնդիրներ։ Մասնավորապես՝ դոլար-դրամ հարաբերակցության, միջուկային վառելիքի թանկացում և այլն»:
Ավելի ուշ նույն հարցին կրկին անդրադառնալով՝ Ռոբերտ Նազարյանը պնդեց, որ միանշանակ է, որ հաջորդ տարվա ընթացքում սակագնի բարձրացում չի լինի, կլինի՞ նվազում, թե՞ ոչ՝ հարցը նույնքան միանշանակ պատասխան չունի:
Ի դեպ՝ Ռոբերտ Նազարյանին այսօր բազմաթիվ հարցեր ունեին ոչ միայն ոչ իշխանական խմբակցությունների, այլ նաև խորհրդարանական մեծամասնաության ներկայացուցիչները: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, մասնավորապես, հետաքրքում էր, թե հանձնաժողովն ինչու է որոշել սեփական նախաձեռնությամբ վերանայել սակագինը: Ռոբերտ Նազարյանի բացատրությամբ ՝ կառույցը որոշ դեպքերում դրա իրավունքն ունի և էլեկտրաէներգիան հենց այդ դեպքերից է:
Հերմինե Նաղդալյանը քննարկումից այլ եզրահանգում էր արել։ «Տեսնում եմ, որ որպես ռեսուրս չեք ուզում դիտարկել ոչ արդյունավետ կառավարումը, ոլորտի ու առանձին ընկերությունների էկոնոմիկան: Իսկ ռեսուրսը, կարծում եմ , հենց այնտեղ է, որովհետև չի կարող ինձ և Ձեզ բավարարել այն իրավիճակը, որ կորուստները ոլորտում պետք է ավելանան ու պարբերաբար փոխահատուցվեն սպառողի հաշվին»։
ԱԺ փոխնախագահը կարծում է, որ խնդիրն ավելի խորը ուսումնասիրության կարիք ունի: Առաջարկը աշխատանքային խմբի մակարդակով ուսումնասիրություն սկսելն է։ Գաղափարը հավանության արժանացավ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կողմից, իսկ հարցը՝ ուսումնասիրությունը սկսել մինչև սակագնի բարձրացո՞ւմը, թե՞ դրանից հետո, առայժմ բաց է:




