
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը հունիսի 7-ին, ժամը 00։30-ից դադարեցվել է։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունը։
Հունիսի 6-ին, ժամը 23։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 7 անձ (մեկն անհրաժեշտ օգնություն ստանալով՝ դուրս է գրվել) նրանցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։




