ԿարևորՀասարակություն

Ոսկեպարում ականի պայթյունից վիրավորվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։ Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։

Ներկայում իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կարդացեք նաև

Back to top button