ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին Հայաստանին պատուհասած ուժեղ ջրհեղեղներից հետո ցուցաբերած
«Ինգրիդա Շիմոնիտե, շնորհակալություն Ձեր անսասան աջակցության համար այս դժվարին ժամանակներում: Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը։ Միասին մենք կհաղթահարենք այս դժվարությունները և կվերականգնվենք ավելի ուժեղ, քան երբևէ»,- ասված է վարչապետ Փաշինյանի «X»-ի գրառման մեջ։
Չորեքշաբթի օրը Լիտվայի կառավարությունը հայտարարել էր 100 000 եվրոյի մարդասիրական օգնություն Հայաստանին՝ ավերիչ ջրհեղեղների հետևանքները մեղմելու համար։
«Մարտահրավերների ժամանակ դուք մենակ չեք»,-ասել է Լիտվայի վարչապետը։




