ԿարևորՄշակույթ

«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ

Չորս օր Երևանում բալետային փիլիսոփայություն էր՝ պարարվեստի չկրկնվող ու յուրահատուկ ձեռագրերով:

Երևանի բալետային փառատոնն ամփոփել են Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի թատրոնի արտիստները: Ծրագրում՝ դասական ու նեոդասական բալետային համարներ էին:

«Երևան բալետ ֆեստ»-ը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ:

Փառատոնն այս տարի իր շուրջը համախմբել է ավելի քան 40 հազար հանդիսատեսի: Այն մշակութային իրական հրավառություն էր Երևանում, որը դառնալու է ավանդական ու ամենամյա՝ արդեն հաջորդ տարի հյուրընկալելով հռչակավոր նոր անուններ:

Կարդացեք նաև

Back to top button