ԿարևորՀասարակություն

Ն. Ստեփանյան փ. — Գայի պող. խաչմերուկից մինչև Ն. Ստեփանյան փ. — Թոթովենցի փ. խաչմերուկ ճանապարհահատվածը գիշերային ժամերին փակվելու է

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 5-ից մինչև հունիսի 23-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Ն. Ստեփանյան փ. — Գայի պող. խաչմերուկից մինչև Ն. Ստեփանյան փ. — Թոթովենցի փ. խաչմերուկ ճանապարհահատվածը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-ասված է հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Back to top button