ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Տոկոսադրույքի՝ 6․5% բարձրացմանը զուգահեռ հիպոթեքային վարկի տոկոսադրույքը համարժեք չբարձրացավ

Վերաֆինսավորման տոկոսադրույքի էական՝ 6․5 տոկոս բարձրացմանը զուգահեռ, հիպոթեքային վարկերի տոկոսները բարձրացել էին մոտ 1․5 -2 տոկոսով՝ արձանագրում են Կենտրոնական բանկում։ Տնային տնտեսություններն իրենց վրա էական ազդեցություն չեն զգում, քանի որ եկամտային հարկի վերադարձով է փոխհատուցվում տոկոսների վճարումը։ Հիպոթեքի շուկան շարունակում է գերտաքացած մնալ։

Բանկային համակարգը կայուն է, ունի կորոստները կլանելու բարձր ունակություն։ ԿԲ-ում արձանագրում են՝ բանկերը իերնք էլ են բուֆերներ կուտակել։ 2023-ին վարկավորման շուկան մեծացել է։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի դիտարկմամբ, ֆինանսական կայնությնան հիմնական ռիսկերը երկու խմբի են բաժանվել՝

 «Աշխարհաքաղաքական բարձր անորոշությունների պայմաններում լարվածությունների ու հնարավոր էսկալացիաների ռիսկերն են ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև միջազգային շուկաներում, երկրորդ՝ հիպոթեքային վարկերին ու անշարժ գույքի շուկայում շարունակական բարձր գները»։        

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ ընթացիկ տարվա ապրիլին ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացվել է 20 հազար 988 գործարք, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավել է 26%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 3.8%-ով:

2024թ.-ի ապրիլին անշարժ գույքի շուկայում գրանցվել է առքուվաճառքի 4 հազար 528 գործարք։ Դա նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավել է 16.4%-ով։ Շարունակել են աճել նաև Երևանում անշարժ գույքի շուկայական միջին գները․ բազմաբնակարան շենքերի բնակարանների գները նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել են մոտ 12%-ով, իսկ ընթացիկ տարվա մարտի համեմատ մնացել են անփոփոխ։

Պատկերը նույնն է նաև 2023-ի դեպքում, ասում է Մարտին Գալստյանը․

 «2023-ին նոր տրամադրվող հիպոթեքային վարկերի մեծածավալ աճը պահպանվել է, ինչը ուղեկցվել է նաև գների աճով։ Միմյանց փոխսնուցող աճեր են։  Սա հիպոթեքային շուկայում գերտաքացման մասին կարող է վկայել»։

Փորձագիտական դաշտում կարծում են, որ հիպոթեքային շուկան կարող է պայթել ։  Տնտեսագետ Արմեն Քթոյանն ընդգծում է՝ գերտաքացումը տարբեր գործոններով է պայմանավորված։ Նախ՝ 2025թ հետո եկամտային հարկի վերադարձը Երևանում չի գործի։ Այլ գործոններ էլ կան․

 «Վերջին ժամանակահատվածում հիպոթեքային վարկերը առավել աճի հատվածն են հանդիսանում։ Եթե մեկ տարվա կտրվածքով նայենք, հիպոթեքային վարկերի աճը ավելի քան 200 մլրդ դրամ է եղել, մյուս ոլորտների վարկավորումը նման աճ չի արձանագրել»։

Հայաստանի տնտեսությունը չի կարողանում իրացնել այն մեծ շրջանառությունը, որն այժմ կա՝ արձանագրում է տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։ Բացատրում է՝ սա էլ իր հերթին է բերում գերտաքացման։ Իհարկե, այս դեպքում նմանություններ 2009-ի ֆինանսական ճգնաժամի հետ չկան։ Արմեն Գրիգորյանը հիշեցնում է՝ 2000-ականներին շինարարությունը տնտեսության մեջ մոտ 30 տոկոս էր կազմում, այժմ այդպես չէ՝ 10-12 տոկոս է։ Սա տնտեսության 1/3 է․

 «Իր կանգնելը աղետաբեր չի լինի, որպես առաջին հարված։ Բայց, միևնույնն է, ճյուղի ու փոխկապակցված ոլորտների համար աղետաբեր կլինի»։

Ընդհանուր վարկային պորտֆելում երկու հիպոթեկային վարկ ունեցող քաղաքացիների տեսակարար կշիռը բնակչության մեջ կազմել է 14 տոկոս, երեք վարկ ունեցողներինը  4 տոկոս է։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ 6․5 տոկոսով բարձրացմանը զուգահեռ, հիպոթեքային վարկի տոկոսադրույքը համարժեք չբարձրացավ։ Տնային տնտեսություններն իրենց վրա էական ազդեցություն չզգացին, քանի որ օգտվում են եկամտային հարկի վերադարձի դրույթից։

Back to top button