
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Իտալական արվեստի դրվագները Հայաստանում մեծածավալ ցուցահանդեսը՝ նվիրված Իտալիայի պատմության նշանավոր իրադարձությանը՝ Հանրապետության հռչակմանը, հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից։


Ցուցադրությունն ընդգրկում է աշխարհահռչակ այնպիսի արվեստագետների և նրանց շրջանի ստեղծագործություններ, ինչպիսիք են Տինտորետտոն ու Ռիչչին, Գվերչինոն ու Ստրոցցին, Գվարդին, Կանալետտոն, քանդակագործներ Դոնատելլոն ու Կանովան, գծանկարի ու փորագրանկարչության փայլուն վարպետներ Ֆարինատին ու Պիրանեզին, Կամբիազոն ու Պաննինին, և այլք։



Ցուցահանդեսի համադրողներ՝ Մարինա Հակոբյան, Մարինա Եղիազարյան:







