ԿարևորՀասարակություն

Տոնական օրը՝ «Օրրան»-ում

Երեխաների պաշտպանության օրը «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, գործընկերները, ճանաչված և սիրված հյուրերը ջանք չէին խնայել գույնզգույն փուչիկներով, անսպառ ու սիրված ուտեստներով և մեծ-մեծ տոնական տորթով երեխաների օրը հեքիաթի վերածելու համար։

Վաղ առավոտից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի աշխատակիցները հոգացել էին բոլոր պատրաստությունները՝ ավանդույթ դարձած համեղ բուրգերները պատրաստելու համար։

Երեխաներին շնորհավորելու էր եկել Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Նազիկ Ավդալյանը, ով էլ դարձավ օրվա շեֆ-խոհարարը։

«Օրրան»-ի սաները երգեցին հյուրերի համար, պարեցին Նազիկի հետ և լուսանկարվեցին՝ կերտելով անմոռանալի հուշեր։

Այս տարին առանձնահատուկ էր, քանի որ «Օրրան»-ի երևանյան կենտրոնի սաների կողքին կային արցախցի բազում տեղահանված երեխաներ, ինչպես նաև երեխաներ որոնց պատմությունները լուսաբանվել էին Արմենիա Հեռուստաընկերության «Սուր Անկյուն» հաղորդաշարի շրջանակում 🤍

Հատուկ շնորհակալություն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցին, «Տաշիր Պիցցա» Պիցցերիաների ցանցին, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ին և «Թամարա» ընկերությանը օրը համեղ ուտելիքներով, զովացուցիչ ըմպելիքներով և քաղցրահամ պաղպաղակներով գեղեցկացնելու համար։

Կարդացեք նաև

Back to top button