ԿարևորՀասարակություն

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Ամեն տարի այս օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի տարբեր անկյուններում նշվում է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր (International Children’s Day):

Այն հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, ամեն տարի կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։

Այս տարի Հանրապետության հրապարակում փոքրիկները հնարավորություն կունենան «Փայլոու» ներկայացումը։ Այն կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը։

Կարդացեք նաև

Back to top button