«Ֆորմուլա 1»-ի չեմպիոն Միխայիլ Շումախերը, ով արդեն վեց ամիս է կոմայի մեջ էր, դուրս է եկել կոմայից: Հայտարարել է չեմպիոնի ընտանիքը. փոխանցում է «BBC»-ն: Նույն աղբյուրի փոխանցմամբ, գերմանացի չեմպիոնը դուրս է գրվել Գրենոբլի հիվանդանոցից և այժմ շարունակում է իր վերականգնողական բուժումը: Վայրը, որտեղ այժմ գտնվում է Շումախերը, գաղտնի է պահվում: Տարածած հայտարարության մեջ Շումախերի ընտանիքը շնորհակալություն է հայտնում բոլոր մարդկանց աջակցության համար: «Վստահ ենք` դա մեզ շատ կօգնի», -նշել են նրանք:
մեկ րոպեից էլ քիչ