ԿարևորՄշակույթ

Շառլ Ազնավուր 100 համերգ հունիսի 8-ին

2024 թվականին ամբողջ աշխարհում նշվում է մեծն շանսոնյե Շառլ
Ազնավուրի 100-ամյա հոբելյանը: «Նյու Ջեներեյշն փրոջեքթը», անմասն չմնալով մի շարք
համերգային նախագծերից, հունիսի 8-ին նախաձեռնել է հոբելյանական համերգ՝ ի պատիվ
սիրված երգչի։

«Նյու Ջեներեյշն փրոջեքթը» Հայաստան է հրավիրել Ազնավուրի երգերի հայտնի և
անհավանական նմանությամբ կատարող Ղասսան Յամմինին, ով ելույթ կունենա Հայաստանի
Հանրապետության Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ,
դիրիժոր՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ
Երզնկյան։

Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում։

Ղասսան Յամմինը Եվրոպայում հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես եկել,
տարիներ շարունակ կատարել է Ազնավուրի երգերը աշխարհի մի շարք բեմերում, սակայն
առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ վերջերս՝ դեկտեմբերի 29-ին «Նյու Ջեներեյշն
փրոջեքթի» հրավերով Արամ Խաչատրյան համերգասրահում Հանրային ռադիոյի էստրադային
սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։

Երեկոյի ընթացքում կհնչեն մեծն շանսոնյեի հայտնի ու սիրված երգերը:

Կարդացեք նաև

Back to top button