ԿարևորՍպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմասնակցի 3×3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը կմասնակցի 3×3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

Հայաստանի ընտրանին ընդգրկվել է 1-ին ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն 8 թիմեր: Հայ բասկետբոլիստներն ուժերը կչափեն Կոսովոյի, Ալբանիայի, Անդորրայի, Ադրբեջանի, Կիպրոսի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի և Մալթայի ընտրանիների հետ:

Գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Յուրա Մելիքյանը, Տիգրան Մկրտումյանը, Սամվել Գևորգյանը և Մարատ Միքայելյանը:

1-ին ենթախմբի հանդիպումները կկայանան հունիսի 8-9-ը Կոսովոյում:

Back to top button