ԿարևորՀասարակություն

Երևանի Մաշտոցի պողոտայի 54 շենքի դիմաց կբացվի Գրիգոր Չալիկյանի հուշաքարը

Հունիսի 1 –ին Երևանի Մաշտոցի պողոտայի 54 շենքի շքամուտքի դիմաց կբացվի ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, ռեժիսոր, բանաստեղծ, դրամատուրգ, ռադիոթատրոնի հիմնադիր Գրիգոր Չալիկյանի հուշաքարը:

Հուշաքարի հեղինակն է ճարտարապետ, ծաղրանկարիչ, քանդակագործ Հարություն Չալիկյանը՝ Գրիգոր Չալիկյանի որդին։  

Գրիգոր Չալիկյանը հայկական ռադիոթատրոնի նախաձեռնողներից է, 1959 թվականից աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (ֆոնդային դրամատիկական հաղորդումների բաժնի վարիչ և գլխավոր ռեժիսոր)։

Չալիկյանի ռադիոբեմադրություններից են՝ Հրաչյա Քոչարի «Կարոտ», «Նահապետը», Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա», Լևոն Շանթի «Հին աստվածներ», Մուշեղ Գալշոյանի «Կանչը»։ Լույս են տեսել «Բաբախումներ» (1954 թվական), «Իմ սիրտը» (1958 թվական), «Խաղաղ ափեր» (1964 թվական) բանաստեղծությունների և «Սպիտակ կատու» (1981 թվական) պիեսների ժողովածուները։ Տարբեր թատրոններում բեմադրվել են Չալիկյանի «Երազիկ» (1957 թվական), «Մարսեցի փեսան» (1966 թվական), «Մենք, նրանք և մյուսները» (1970 թվական), «Հայր Տոնապետի մենախոսությունը» (1976 թվական), հեռուստատեսությամբ՝ «Ծաղկած խնձորենիների ձմեռը» (1980 թվական) և այլ պիեսներ։

Կարդացեք նաև

Back to top button