
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Պատրիկ Տէվէճեանի կինը՝ Սոֆի Տէվէճեանը, դեպարտամենտի խորհրդի անդամներ մայիսի 27-ին այցելել էին Տավուշի մարզ, հայտնում են ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմից։


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ֆրանսիացի հյուրերին դիմավորել է Իջևանի «Պատրիկ Տէվէճեան անվան տարածաշրջանային քոլեջում»։ Քոլեջում ներկաները հարգանքի տուրք են մատուցել դեպարտամենտի խորհրդի նախկին նախագահ Պատրիկ Տէվէճեանի հիշատակին, որից հետո տեղի է ունեցել հուշատախտակի բացման արարողություն։


Այնուհետև հյուրերը շրջել են քոլեջի տարածքում, հանդիպել դասավանդողների և ուսանողների հետ, խոսել առաջիկա ծրագրերի մասին:






