
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության օրվա առթիվ։
«Լիտվան բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը խաղաղությանը, նրա հաստատակամությունը պաշտպանելու ժողովրդավարական արժեքները և ԵՄ-ին մերձենելու ջանքերը։ Մեր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ինքնիշխան, տոկուն և հուսադրող ապագային»,- ասել է արտգործնախարարը։




