ԿարևորՀասարակություն

Երևանում տներից մեկի այգու պարիսպը փլուզվել է էլեկտրական սյան վրա և փակել ճանապարհը

Մայիսի 26-ին, ժամը 21։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սերո Խանզադյան փողոցի տներից մեկի այգու պարիսպը փլուզվել է էլեկտրական սյան վրա և փակել ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ տան այգու հենապատը մոտ (30 քմ) փլուզվել է․ էլեկտրական սյունը շրջվել է կայանած «Мercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, ավտոճանապարհը դարձել է անանցանելի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Back to top button