ԿարևորՀասարակություն

Ծովագյուղում ավտոմեքենան ընկել է գետը. ուղևորները փրկվել են

Մայիսի 26-ին, ժամը 20։14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը, ներսում երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։

Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ գյուղի մոտակայքում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել «Ձկնագետ» գետը, գետում հայտնաբերվել է նաև արգելափակված «ZIL» մակնիշի ավտոմեքենա։

Ջրափրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` Խ. Գ.-ին (ծնված 1990 թ.), ուղևորներ՝ Մ․ Հ․-ին՝ (ծնված 1999 թ.), Խ․ Ա․-ին՝(ծնված 2020 թ.), Խ․ Կ․-ին՝ (ծնված 2022 թ.) և ցուցաբերել առաջին օգնություն, տեղափոխել անվտանգ տարածք։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել գետն ընկած «UAZ» և «ZIL» մակնիշի ավտոմեքենաները։

Back to top button