ԿարևորՀասարակություն

39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից

39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։

Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հեղեղված ամբուլատորիաներ չկան։ Որոշ ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով և դեղերով ապահովվածությունը բավարար է։

Back to top button