ԿարևորՀասարակություն

Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ

Վարքականոններ ջրհեհեղի դեպքում

Ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկ լինելը կոչվում է ջրհեղեղ:

Ջրհեղեղները կարող են առաջանալ.

  • երկարատև առատ տեղումներից.
  • սառցադաշտերի և ձյան հալոցքի ժամանակ մեծածավալ և կենտրոնացված ջրի հոսքից.
  • ջրամբարների փլուզումներից.
  • հիդրոկայանների պատնեշների ճեղքումից.
  • ծովային փոթորիկներից.
  • ցունամիներից.
  • երկրի մակերևույթ ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից:

Ի՞նչ անել մինչև ջրհեղեղը

  • Միշտ պատրաստ ունեցեք աղետի կապոց:
  • Պատրաստեք ավազով լցված պարկեր:
  • Մաքրեք կոյուղին:
  • Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար):
  • Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին:
  • Կապիտալ շինարարություն կազմակերպեք միայն պետական համապատասխան մարմինների թույլտվությամբ:
  • Նախատեսեք փրկարարական միջոցների պահուստներ (փրկարարական օղակ, փրկաբաճկոն և այլն):
  • Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր:
  • Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ:
  • Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը:
  • Հետևեք տարահանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին:
  • Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները:
  • Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն):
  • Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր:
  • Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ

  • Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում:
  • Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք:
  • Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար:
  • Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:
  • Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից:
  • Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան և այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղից հետո

  • Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը
  • հիմքի ամբողջությունը.
  • պատերի, պատուհանների և հատակի վիճակը.
  • հաղորդակցության համակարգը.
  • թունավոր օձերի հնարավոր առկայությունը.
  • ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով.
  • խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո.
  • մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը.
  • նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը` ստուգեք դրանց վնասվածության աստիճանը.
  • հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին.
  • վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում.
  • առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքներ:
Back to top button