ԿարևորՀասարակություն

Քարաթափում Ծովագյուղ-Դիլիջան ավտոճանապարհին

Մայիսի 26-ին, ժամը 02:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծովագյուղ-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Back to top button