
Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են՝ կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը:
Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
- 11.06.2024 թ. — «Քիմիա», «Ռուսաց լեզու»
- 14.06.2024 թ. — «Օտար լեզուներ»
- 18.06.2024 թ. — «Մաթեմատիկա»
- 21.06.2024 թ. — «Հայոց լեզու և հայ գրականություն»
- 25.06.2024 թ. — «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
- 28.06.2024 թ. — «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»
Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 41 քննական կենտրոնների ցանկը՝ 14-ը՝ Երևանում և 27-ը՝ մարզերում։




