ԿարևորՄշակույթ

«Եվրոպայի օր» տոնակատարությունների շրջանակում կազմակերպված եվրոպական ֆիմերի փառատոնում կցուցադրվի «Ազնավուրը, ըստ Շառլի» ֆիլմը

«Եվրոպայի օր» տոնակատարությունների շրջանակում կազմակերպված եվրոպական ֆիմերի փառատոնում կցուցադրվի «Ազնավուրը, ըստ Շառլի» ֆիլմը՝ Ֆրանսիայից։ Ֆիլմի ռեժիսորներն են Շառլ Ազնավուրը և Մարկ դի Դոմենիկոն։ Ֆիլմը ցուցադրվելու է մայիսի 30-ին`ժամը 20:00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում:

1948 թվականին Էդիթ Պիաֆը Շառլ Ազնավուրին նվիրում է Բոլեքս տեսախցիկ, որը միշտ նրա հետ է։ Մինչ 1982 Շառլը ժամերով նկարահանումներ է անում։ Նկարահանված կադրերը դառնում են նրա կյանքի օրագիր դարձած ֆիլմի հիմքը։

Ֆիլմը բնօրինակի լեզվով է` անգլերեն և հայերեն ենթագրերով։

Back to top button