ԿարևորՄշակույթ

Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ նկարահանվել է կինոնկարում․ տեղի կունենա «Մանյունյա․ Արկածներ Մոսկվայում» ֆիլմի պրեմիերան

Հայ գրող Նարինե Աբգարյանի հայտնի բեսթսելերի հերոսուհու արկածները շարունակվում են․ ռեժիսոր Դենիս Գուլյարի «Մանյունյա․ Արկածներ Մոսկվայում» ընտանեկան կատակերգությունը կներկայացվի հայ հանդիսատեսին։ Ֆիլմը հնարավոր կլինի դիտել երևանյան կինոթատրոններում մայիսի 30-ից։ Նշենք, որ հատուկ մանուկների պաշտպանության օրվան ընդառաջ՝ հայ հանդիսատեսի համար ֆիլմը թարգմանվել և կրկնօրինակվել է հայերեն:

Ֆիլմի հերոս միշտ պայծառ Մանյունյայի և նրա ընկերների՝ Կարինեի և Նարինեի, կյանքն անդադար սլանում է առաջ և հիմա նրանց սպասվում է ամառային արձակուրդն անցկացնել Մոսկվայում։ Աղջիկներին սպասվում են անհավատալի իրադարձություններ և արկածներ, ինչպես նաև անսպասելի հանդիպումներ և ծանոթություններ։

Դերերում՝ Եվգենի Պետրոսյան, Կարինա Կագրամանյան, Կարինա Մնացականյան, Ջուլիետա Ստեփանյան, Եկատերինա Տեմնովա, Սերգեյ Կանաև, Անդրեյ Կոնդրատև։ Պրոդյուսերներ՝ Սարիկ Անդրեասյան, Ղևոնդ Անդրեասյան, Գեորգի Շաբանով։ Սցենարը՝ Նարինե Աբգարյանի, Հայկ Ասատրյանի, Նառա Հակոբյանի, օպերատոր՝ Տիգրան Դավթյան։

«Մեր նոր ֆիլմը նախ և առաջ տարբերվում է սերիալից և առաջին ֆիլմից նրանով, որ առաջին անգամ մենք լքում ենք Մանյունյայի ծանոթ աշխարհը։ Նոր մասը շատ ավելի մասշտաբային է, մենք կարողացանք վերստեղծել 1981 թվականի Մոսկվան, դրա մթնոլորտը Օլիմպիական խաղերից անմիջապես հետո: Շատ էինք ուզում ֆիլմը լցնել ատրակցիոններով ու մեծ արվեստագետներով, որպեսզի ընդգծենք այդ տարիների Մոսկվայի մեծությունը, ցույց տանք, թե որքան դժվար, բայց ցանկալի էր մայրաքաղաքում ապրելը»,-նշում է ֆիլմի պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանը։

«Մանյունյայի նկարահանումները միշտ կապել եմ Հայաստանի և մեր կինոարշավների հետ։ Շատ անսպասելի էր իմանալ, որ նոր ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու Մոսկվայում։ Կինոդիտողին սպասվում են նոր պատմություններ, հուզիչ արկածներ և Եվգենի Պետրոսյանի մարմնավորած անհավանական նոր կերպարը»,-նշում է դերասանուհի Կարինա Կագրամանյանը։

Հայտնի հայազգի հումորիստ Եվգենի Պետրոսյանը ևս դեր ունի այս ֆիլմում։ «Իմ կարիերայի ընթացքում շատ կինոնախագծեր էին ծրագրվում, բայց ամեն անգամ ինչ-որ բան չէր ստացվում, և հիմա, վերջապես, ստացվել է: Պատմությունը, որի վրա մենք աշխատել ենք, աներևակայելի քաղցր է, տոգորված բարությամբ և կարոտով: Հատկապես հաճելի է, որ իմ երեխաներն այժմ կկարողանան իրենց հայրիկին դիտել ֆիլմերում: Այնպես որ, ես ուրախ եմ, որ ամեն ինչ այսպես ստացվեց»,-նշում է դերասանը։

«Մանյունյա․ Արկածներ Մոսկվայում» ընտանեկան կատակերգությունը Մանյունյանի արկածները ներկայացնող ֆիլմաշարի երկրորդ մասն է։ Առաջին ֆիլմը և համանուն սերիալն ունեցել են շատ մեծ հաջողություն, ուստի ստեղծագործական թիմը որոշել է շարունակել բեսթսելերի էկրանավորումը։ 

Back to top button