ԿարևորՔաղաքական

Դեսպան Մկրտչյանը ներկայցրել է հայ-հունական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Կորնթոս քաղաքի քաղաքապետ Նիկոլաոս Ստավրելիսի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները, քաղաքական ակտիվ երկխոսության ընթացքը, կրթական, մշակութային ոլորտներում իրականացվող միջոցառումները, հայ-հունական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը։

Այս համատեքստում դեսպանը հիշատակել է Կորնթոսում դեռ 19-րդ դարի վերջերից հայ գաղթականների ներկայության, Կորնթոսի ջրանցքի աշխատանքներում նրանց ունեցած էական ներդրման մասին։ Նաև խոսք է գնացել 1922 թ․ Զմյուռնիայի մեծ աղետից հետո հազարավոր հայերին Կորնթոսում ապաստան տրամադրելու վերաբերյալ։

Զրուցակիցներն ընգծել են կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության կարևորությունը՝ որպես հայ-հունական երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժով օժտված բնագավառ։ Այս առումով կարևորվել է երկու երկրների քաղաքների միջև համագործակցության հաստատման հնարավորությունը, ինչը կնպաստի մշակութային և կրթական, ինչպես նաև զբոսաշրջային ծրագրերի զարգացմանը։ Կողմերը համաձայնել են մոտակա ժամանակներս փոխադարձ այցեր կազմակերպել՝ մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով։

Back to top button