ԿարևորՍպորտ

Հովհաննես Հովհաննիսյանը պատանիների աշխարհի առաջնությունում գրավել է 2-րդ տեղը

Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում 61 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը,  պոկելով 108 կգ և հրելով 134 կգ, երկամարտի 242 կգ արդյունքով դարձել է ԱԱ-ի երիտասարդների փոխչեմպիոն: Առաջին տեղում 246 կգ արդյունքով Վենեսուելայի ներկայացուցիչն է:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Նարեկ Գրիգորյանը զբաղեցրել էր 5-րդ տեղը:

Back to top button