Հասարակություն

Կարուսելների փորձաքննությունը ընթացքի մեջ է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մանկական զվարճախաղերից այսօր մանուկներին առավել շատ, թերևս, հետաքրքրում են բազմատեսակ կարուսելները: Դրանց գործարկումն էլ հետաքրքրում է ծնողներին` մանավանդ որ այժմ հասարակական հանգստավայրերում հայտնվել են արագընթաց ու տարաձև պտտվող վտանգավոր կարուսելներ։

2014 թվականի հունիսի մեկի դրությամբ մեր հանրապետությունում գրանցվել է 130 ատրակցիոն և կարուսել, սակայն շահագործվում է 126-ը: Չշահագործվող 4 ատրակցիոններից մեկը Կապանում է, իսկ երեքը Երևանի Անգլիական այգում, որոնք էլ երկու տարի առաջ շահագործողի առաջարկով կոնսերվացվել են:

ԱԻՆ տեխնիկանան անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ` արտադրական բոլոր վտանգավոր օբյեկտները տարեկան մեկ անգամ պետք է անցնեն տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Այս տարի 60 ատրակցիոններ ստացել են փորձագիտական եզրակացություն, իսկ 27-ը դեռևս փորձաքննության ընթացքում է:

Փորձաքննության արդյունքներով` երկու ատրակցիոններ ստացել են բացասական եզրակացություն: «Բացասական եզրակացություն ստացել է Մոնումենտի այգում գտնվող «Ուրախ ժամանց» ՍՊԸ- ի կողմից շահագործվող «Կենգուրու» ատրակցիոնը, որի վթարային արգելակման համակարգը փորձաքննության ընթացում հուսալի վիճակում չէր և այդ ընթացքում չէին շտկվել թերությունները։ Շտկելուց հետո փորձաքննության արդյունքները դրական են եղել: Եվ «Լունապարկում» «Մանեժ 12 աթոռ» ատրակցիոնը, որի ուղևորատար մոդուլը, այն կառուցվածքը, որի վրա նստում են ուղևորները, ծայրահեղ մաշված էին և հղի տեխնածին վտանգներով»։

Մոնումենտի այգում այս տարի տեղադրվել է ևս երկու ատրակցիոն, որոնց փորձաքննությունն ընթացքի մեջ է, ասում է Լուսինե Հովհաննիսյանը: Սրանք թերևս կարուսելների անվտանգության մասին, իսկ վերելակների անվտանգությունը, ԱԻՆ տեխնիկանան անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետի խոսքով, պետք է մասամբ ապահովեն բնակիչները:

Այս տարվա հունիսի մեկի դրությամբ Երևանում գրանցված 5283 վերելակներից շահագործվում են 4863-ը: Տեխնիկական անվտանգության փորձաքննության համապատասխան եզրակացություն է տրված 1258-վերելակներից 63-ը ստացել է բացասական եզրակացություն: 3-ը գտնվում են Կենտորն վարչական համայքնում, 48-ը` Մալաթիա Սեբաստիայում, 10-ը` Նոր Նորքում, իսկ 2-ը` Շենգավիթում:  Իսկ մոտ 1000 վերելակի փորձաքննություն դեռևս ընթացքի մեջ է, տեղեկացրեց Լուսինե Հովհաննիսյանը: 2006 թվականից մինչ օրս վերելակների անսարքության հետևանքով ամբողջ հանրապետությունում գրանցվել է 16 դեպք: Փորձագետի խոսքով` մեծ նշանակություն ունի վերելակից ճիշտ օգտվելը:

 

Կարդացեք նաև
Close
Back to top button