ԿարևորՀասարակություն

Նյու Յորքից ու Քեմբրիջից՝ Դիլիջան ու Գավառ․ երիտասարդ ամերիկացիները եկել են ճանաչելով սիրելու

Նյույորքցի 23-ամյա Սվենսր Քրայը Նոր Գեղիում մեծ հայկական ընտանիք է գտել, տատիկ, պապիկ, 2 քույլ ու 2 եղբայր ունի։ Հայերեն սովորել է Արզնիում, որ առաջիկա 2 տարիներին անգլերեն  դասավանդի Դիլիջանում։

«Ես հավատում եմ, որ ինչ-որ երկրի մշակույթը հասկանալու համար պետք է ապրել այդ երկրում, և դրա համար էլ ես այսօր այստեղ եմ» 

Լիզի Դաունդինգն էլ Քեմբրիջից ուղիղ Նուռնուս է եկել, հետո Գավառ է գնալու։ Մասնագիտությամբ իրավաբան-միջազգայնագետ է, բայց ուսուցչի աշխատանքն այս պահին ավելի գրավիչ է թվում․

«Եղել եմ Գավառի դպրոցում, աշակերտները շատ բարի են, ես կամավոր եմ, որովհետև միշտ ուզել եմ օգտակար լինել։ Շաբաթը՝ վեց օր սովորել եմ հայերեն, մի քիչ դժվար է մեկ-մեկ, բայց ոչինչ։ Երևի անգլերենից մի քիչ դժվար է»

Կամավորներից Սեվնսն էլ թվարկում է՝ Հայաստան, Վրաստան կամ Կոսովո էր ցանկանում գնալ։ Հայաստանը հաղթեց իր պատմական ու մշակութային հետաքրքրությամբ։ Անկեղծանում է՝ ուսուցիչ-կամավոր դառնալու ցանկությունը ծնվել է  մակությունից տրավմաներից․

«Որոշեցի դառնալ ուսուցիչ, որովհետև դպրոցում՝ մանուկ հասակում շատ դժվարություններ եմ ունեցել, շատ հաճախ ինձ նեղացրել են մյուս երեխաները , որովհետև ծնողներս բաժանված են եղել, ուզում եմ օգնել և մխիթարել իմ պես մանուկներին, երեխաներին։ 

Այս և ևս 18 երիտասարդ ամերիկացիներ երդվեցին՝

«Ծառայել հայ ժողովրդի կողքին, երդվում եմ կիսել իմ մշակույթը հայ ժողովրդի հետ բաց սրտով և բաց մտքով, երդվում եմ խթանել փոխըմբռնումը հայ ժողովրդի հետ»։ 

Հայաստանի ու ԱՄՆ խաղաղության կորպուսի համագործակցությունը սկսցեց 1992-ին, երբ կամավորների առաջին խումբը ժամանեց Երևան։ Հիմա Հայաստանի տարբեր մարզերում աշխատում է 37 ամերիկացի կամավոր։ Այս տարվա երդման արարողությունը առանձնահատուկ է նրանով, որ բացի ամենամյա հյուրերեից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանից, ԿԳՄՍ ներկայացուցիչներից, առաջին անգամ Հայաստան է ժամանել և միջոցառմանը մասնակցել նաև ԱՄՆ Խաղաղության կորպուսի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կարոլ Սփենը։

«Խաղաղության կորպուսի առաքելությունն է աշխարհում ընկերության և բարեկամության ամրապնդումը, կորպուսի անդամները, աշխատելով Հայաստանի կողքին, ստեղծում են մարդկային կապեր և նրանք այստեղ լինելով՝ Ամերիկայից մի մասնիկ են բերում ու տանում մի մասնիկ Հայաստանից։ Սա շատ կարևոր է հատկապես քովիդց հետո՝ երբ կարծես մարդիկ բաժանվել էին։ Երեկ հանդիպել եմ նախագահ Խաչատուրյանի հետ, և նա մի միտք ասաց, որ որպեսզի կարողանանք սիրել իրար, պետք է ճանաչել իրար, և հենց դա էլ անում ենք խաղաղության կորպուսի միջոցով՝ ճանաչում ենք 2 երկրների ժողովուրդներին։ Չնայած մեկ օր է՝ ինչ Հայաստանում եմ, այն շատ գեղեցիկ երկիր է, գիտեմ, որ կամավորներն էլ են շատ սիրելու»։ 

Կյանքը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է ձեր հարմարավետության գոտին, սա հետաքրքիր ու մարտահրավերային կյանք ունենալու գրավականն է՝ դիմելով կամավորներին եզրափակում է Սփենը։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն էլ ընդգծում է՝ նախորդ 3 տասնամյակներում երկու ժողովուրդների սոցիալական, կրթական ու հասարակական կապերն ավելի են ամրացել այս նախաձեռնության շնորհիվ։ ԱՄՆ խաղաղության կորպուսը այս պահին գործում է 60 երկրներում։

Back to top button