ԿարևորՀասարակություն

Հասարակական տրանսպորտի ուղեգծերում հնարավոր են չվացուցակի էական խախտումներ

Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են չվացուցակի էական խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն, հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ պատճառված անհարմարությունների համար հայցելով
քաղաքացիների ներողամտությունը:

Ավելի վաղ քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:

Back to top button