ԿարևորՀասարակություն

Մայիսի 22-ին նշվում է կենսաբազմազանության միջազգային օրը

Մայիսի 22-ին նշվում է կենսաբազմազանության միջազգային օրը։

Միջազգային օրը հռչակվել է 1995 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ բանաձևով (No. A/RES/49/119)՝ հիմք ընդունելով կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովի հանձնարարականը, որը տեղի է ունեցել 1992 թվականին։ Բանաձևով օրը նշանակվել է դեկտեմբերի 29-ին, երբ ուժի մեջ է մտել հռչակագիրը։ Բայց հետագայում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կենսաբազմազանության միջազգային օրը տեղափոխել է մայիսի 22-ին՝ կոնվենցիայի ստորագրման օրը ( № A/RES/55/201 բանաձև)։ Տեղափոխությունը, որն արվել է 2000 թվականին հռչակագրի խորհրդաժողովի մասնակիցների կողմից, նպատակ ուներ իրադարձության նկատմամբ ավելի շատ ուշադրություն հրավիրել։

Հայաստանն ունի մեծ կենսաբազմազանություն, որը պայմանավորված է բնակլիմայական գոտիների բազմազանությամբ։ Հայաստանում կան չոր-մերձարևադարձային գոտիներից մինչև հավերժական սառույցով ծածկված բարձրադիր լեռնային շրջաններ։

Back to top button