ԿարևորՀասարակություն

Հայտնաբերվել են չափագիտական նորմերի և կանոնների խախտումներ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ՎԱՀՐԱՄ ԱՎԱԳՅԱՆ ՅՈՒՐԻԿԻ» ԱՁ-ում (հասցե՝ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Մերձավանի խճուղի 3 շինություններ): 

Ստուգման արդյունքում հայտնաբերվել են չափագիտական նորմերի և կանոնների խախտումներ:      

Մասնավորապես, վառելիքաբաշխիչ աշտարակների ցուցանիշներն արձանագրել են թերլիցքավորում՝ 10 լիտրի փոխարեն տրվել է 9,5 լիտր հեղուկ վառելիք։ 

Արձանագրված իրավախախտման համար Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով հիշյալ լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ։

Back to top button