Հասարակություն

ՄԻ պաշտպանը զրուցել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր առավոտյան կառավարության շենքի առջև կրկին բողոքի ակցիա են անցկացրել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Նրա մոտեցել ու զրուցել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նա փոխանցել է ծնողների մտահոգություններն այն մասին, որ հայ երիտասարդներն ունենալով առողջական խնդիրներ , զորակոչվում են բանակ: Մարդու իրավունքների պաշտպանը վստահեցրել է,որ իրենք պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ փորձում են կանխել նման դեպքերը: Անդրադառնալով բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների մտերիմների հետ կապված աղմկահարույց միջադեպերին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ասել է.«Այն, որ նախկինում մենք ունեցել ենք որոշակի անպատժելիության մթնոլորտ տարբեր մարդկանց համար վերջին քսանամյակում, իսկապես նման դեպքեր կարող ենք վերհիշել: Թերևս նման դեպքերն են, որ բերել են զգացողություն առանձին երիտասարդների մոտ , որ իրենք կարող են խուսափել: Իհարկե կարող են լինել դեպքեր, որոնց մասին նույնիսկ ես և դուք տեղյակ չենք: Բայց այսօր կոնկրետ հրապարակված մեզ հայտնի դեպքերից, ես չունեմ բողոք, որ կա պաշտոնյայի բարեկամն,որի դեպքում խտրական մոտեցում է դրսևորվում»:

Back to top button