ԿարևորՔաղաքական

Ընդգծվել է Հայաստան-Գերմանիա հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան

Մայիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Յոհաննես Շղափսի գլխավորությամբ:

Ա.Գրիգորյանը կարևորել է բարձր և բարձրագույն մակարդակով իրականացվող երկկողմ փոխայցելությունները և ընդգծել Հայաստան-Գերմանիա հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:

Քարտուղարը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, տնտեսական ոլորտի զանազանեցման քաղաքականությունը և էներգետիկայի ոլորտում իրականացվող փոխգործակցությունը: Վերոնշյալի համատեքստում գերմանական կողմը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և երկրի կայունությանն ու անվտանգությանը:

Back to top button